ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում. Սամվել Կարապետյան

Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշմանը և դրա վերաբերյալ կառավարության հայտարարությանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից:

Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը:

Որոշման վերաբերյալ մասնագիտական պարզաբանումը շուտով կներկայացնենք միջազգային փաստաբանական խմբի հայտարարությամբ»։

Նշենք, որ այսօր կառավարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն