Վրաստանը ՀՀ-ի և Ադրբեջանի ուղիղ հաղորդակցության հետևանքով տարանցման համար սպառնալիք չի տեսնում․ Կոբախիձե | factor.am

factor.amՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ուղիղ բեռնափոխադրման երթուղիները կարող են սպառնալ երկրի տարանցիկ գործառույթներին: Նա այս մասին հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է News Georgia-ն։

Կոբախիձեն նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Միջին միջանցքով երկրով  բեռնափոխադրումները յոթ անգամ աճել են: Հնարավոր տարանցիկ կորուստների մասին խոսակցությունները նա անվանել է «դատարկ ենթադրություններ»։

«Նման աճը հաշվի առնելով՝ այլընտրանքային միջանցքը պարզապես կլրացնի մեր տարանցիկ գործառույթը»,- ասել  է Վրաստանի վարչապետը՝ ողջունելով երկու հարևան երկրների միջև հարաբերությունների վերականգնումը և նրանց միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը։

Նա հավելել է, որ Վրաստանը կշարունակի ամրապնդել իր տարանցիկ գործառույթները՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում, այդ թվում՝ ճանապարհներում, նավահանգիստներում և օդանավակայաններում։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն