Աբու Դաբիում ավարտվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները։
Ըստ Axios-ի՝ ուկրաինացի պաշտոնյաների գնահատմամբ բանակցությունները «դրական» և «կառուցողական» են եղել։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնել են հաջորդ շաբաթ կրկին հանդիպել Աբու Դաբիում։
TASS-ն էլ, հղում անելով իր աղբյուրին հայտնել է, որ կան որոշ արդյունքներ: Թե կոնկրետ ինչ արդյունքների մասին է խոսքը, գործակալությունը չի նշում:
Պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Սպիտակ տան խոսնակը NBC News-ին ասել էր, որ հանդիպումը «արդյունավետ է եղել»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում: