news.am Լիբանանի հարավային շրջանները ենթարկվել են իսրայելական ՌՕՈւ կործանիչների զանգվածային գրոհներին, որոնք հասցրել են առնվազն 23 հարված ցամաքային թիրախներին։ Այս մասին տեղեկացրել է Naharnet լրատվական պորտալը։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ավիահարվածների թիրախը Ջաբուր լեռնային շրջանն ու Վադի Բարղուզ կիրճն են, որտեղ գրանցվել են «Հեզբոլլահի» աշխարհազորայինների կողմից իրենց ռազմական ենթակառուցվածքները վերականգնելու փորձեր։
Ավիահարվածների մասին հաղորդագրություններ են ստացվել նաեւ Արեւմտյան Բեքաա շրջանում գտնվող Մեյդուն քաղաքից։ Ավիահարվածների հետեւանքների մասին մանրամասներ չկան։
Ավելի վաղ Իսրայելի բանակի ներկայացուցիչ Ավիհայ Էդրին X-ում տարածած հայտարարության մեջ նշել էր, որ Լիբանանում Իսրայելի ավիահարվածների նոր ալիքը թիրախավորել է զենքի արտադրության եւ պահեստավորման համար օգտագործվող ստորգետնյա օբյեկտները։ Նրա խոսքով՝ «Հեզբոլլահի» գործունեությունը լիբանանա-իսրայելական հրադադարի համաձայնագրերի խախտում է։