Դպրոցների, մանկապարտեզների և ԲԿ-ների կառուցման համար նոր նորմեր են սահմանվել | civilnet.am

civilnet.am  Հայաստանում այսուհետ թույլատրվում է ավելի բարձր հարկայնությամբ դպրոցներ, մանկապարտեզներ և բժշկական կենտրոններ կառուցել։ Այս մասին հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ ամփոփելով 2025-ի գործունեության արդյունքները։

Եթե նախկինում չէր թույլատրվում նախադպրոցոկան հաստատությունները  3  հարկից ավելի կառուցել, ապա նոր նորմերով սահմանվել է, որ կարելի է 4 հարկ կառուցել, դպրոցների դեպքում թույլատրելի է մինչև 5 հարկ կառուցել, բժշկական կենտրոնները կարելի է կառուցել մինչև 9 հարկ։

«Երկրաշարժադիմացկուն շենքերի շինարարական նորմերի շրջանակներում ավելացրել ենք շենք-շինությունների թույլատրելի հարկայնությունը՝ սահմանելով խիստ պահանջներ կոնստրուկցիաների նկատմամբ», – ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ սա նաև կարևոր է հողային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու տեսանկյունից։

«Այժմ դպրոցաշինության մեծ ծրագիր է իրագործվում և շահագործման հանձնելուց հետո անհրաժեշտ է այս դպրոցները պատշաճ կարգով շահագործել։ Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է և հիմա ավարտական փուլում է գտնվում դպրոցների շահագործման ձեռնարկի մշակման աշխատանքները, որտեղ մանրամասն նկարագրվելու են դպրոցները պատշաճ շահագործման վիճակի պահելու գործողությունները», – ասաց Վարդանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն