Ալիևն ընդունել է Իսրայելի ԱԳ նախարարին | factor.am

factor.am  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև տարբեր, այդ թվում՝ տնտեսական և առևտրային, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների հաջող զարգացումը։ Նշվել են գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության ոլորտներում համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել տարբեր մակարդակներում փոխադարձ այցելությունների և շփումների կարևորությանը համագործակցության խորացման համար։

Գիդեոն Սաարը նշել է, որ այցի ընթացքում իրեն ուղեկցում են առաջատար գործարար շրջանակների ներկայացուցիչներ՝  ընդգծելով, որ այցի ընթացքում կայանալիք Ադրբեջան-Իսրայել գործարար ֆորումը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական և առևտրային կապերի զարգացմանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն