Կոբախիձեն հայտարարել է, թե Վենսի այցը «Զանգեզուրի միջանցքի» մասին է | azatutyun.am

azatutyun.am «Մեր տեղեկություններով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հարավկովկասյան այցը նվիրված է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքին, ուստի տրամաբանական է, որ դրա հասցեատերերը պետք է լինեն Ադրբեջանն ու Հայաստանը»,- այսօր Թբիլիսիում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրացական լրատվամիջոցները նրան հարց էին ուղղել, թե ինչո՞ւ է Վենսը փետրվարին սպասվող իր տարածաշրջանային այցի ընթացքում շրջանցելու Վրաստանը. «Մենք պատրաստ ենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն ծավալել։ Ընտրությունը, սակայն ամերիկյան կողմինն է։ Ցավոք սրտի, վրաց-ամերիկյան հարաբերությունների՝ Բայդենի վարչակազմի կողմից ձևավորած կոնտեքստը բավական ծանր է»,-ընդգծել է Կոբախիձեն։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար: Այս մասին Truth Social-ում գրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անցյալ օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն