armenpress.am Կյանքից հեռացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Ռոբերտ Նազարյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:
Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 27-ին Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում ժամը 18:00-ից:
Ռոբերտ Նազարյանը 2000 թվականին զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը, 2001-2003 թվականներին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, իսկ 2003 թվականից մինչև 2018 թվականը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը։