Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է 523 մլն դրամի վնաս | armenpress.am

armenpress.am Էկոպարեկային ծառայության մարզային վարչությունների կողմից 2025 թվականին հայտնաբերվել և արձանագրվել է բնապահպանական իրավախախտումների 903 դեպք:

Այս մասին 2025-ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց Շրջակա միջավայրի նախարար  Համբարձում Մաթևոսյանը:

«Էկոպարեկային ծառայության 7 մարզային վարչության կողմից հայտնաբերվել և արձանագրվել է բնապահպանական իրավախախտումների 903 դեպք: Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 523 մլն դրամ, իսկ կիրառված տուգանքի չափը՝ 14.3 մլն դրամ»,-ասաց Մաթևոսյանը:

Նախարարի խոսքով՝ այդ թվում՝ Սյունիքում  2025թ ապրիլի 11-ից սկսած կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 40.3 մլն դրամ, իսկ կիրառված տուգանքի չափը կազմել է 1.6 մլն դրամ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն