«Սևան» ազգային պարկում նախորդ տարի ապամոնտաժվել է 61 ապօրինի շենք | armenpress.am

armenpress.am «Սևան» ազգային պարկում 2021-2025թթ ապամոնտաժվել է 148 ապօրինի շենք, որից 61-ը՝ 2025 թվականին:

Այս մասին 2025-ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ մանրամասներ ներկայացնելով «Սևան» ազգայն պարկում իրականացվող օրինականացման և տարածքների վերադարձման գործընթացից:

«2020-2025թթ. լուծվել է 143 պայմանագիր՝ ընդհանուր 251 հա տարածքով, որից միայն 2025թ լուծվել է 33 պայմանագիր՝ ընդհանուր 79 հա տարածքով: 2021-2025թթ ապամոնտաժվել է 148 ապօրինի շենք, որից 2025-ին՝ 61-ը՝ փաստացի նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրկնակի ավել»,-ասաց Մաթևոսյանը:

Շենք-շինությունների ապամոնտաժման և «Սևան» ազգային պարկի տարածքները վերադարձնելու հարցում ՇՄ նախարարությունը սերտ համագործակցում է գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության և այլ գործընկերների հետ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն