Եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են ազգապահպանման և կրոնական հարցեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հունվարի 26-ին հանդիպել է Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին եզդիական հոգևոր խորհրդի ղեկավարը, «Եզդիների ազգային միություն» ՀԿ-ի ղեկավարը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են եզդիական համայնքին մտահոգող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են կրոնական, մշակութային խնդիրներին, ազգապահպանման հարցերին:

Զրուցակիցների խոսքով՝ վերոնշյալ հարցերի վերաբերյալ եզդիական համայնքը ցուցաբերում է միասնականություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն