ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ ընտրական կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը

Հունվարի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ՄԱԿ ընտրական կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող ընտրական բարեփոխումների գործընթացն՝ ընդգծելով, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը կառավարության առաջնահերթություններից է:

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ ուղղված ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը և ընտրական գործընթացների ապահովմանը։ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՄԱԿ-ի հետ բաց և կառուցողական գործընկերության ամրապնդմանը՝ ուղղված առավել համակարգված բարեփոխումների իրականացմանը, ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը, ընտրական մարմինների ինստիտուցիոնալ պատրաստվածության և ժողովրդավարության դիմակայունության մակարդակի բարձրացմանը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության այցը լավ հնարավորություն է Հայաստանի առաջնահերթ կարիքները բացահայտելու, հիբրիդային սպառնալիքներին առնչվող ռիսկերը գնահատելու, ընտրական բարեփոխումներին միջազգային աջակցության հարցերը քննարկելու, ինչպես նաև երկարաժամկետ ինստիտուցիոնալ դիմակայունությունն ամրապնդելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն