ՌԴ-ն կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում «Թրամփի երթուղու» պատճառով. Ուկրաինայի արտաքին հետախուզություն | factor.am

factor.am ԱՄՆ-ն և Հայաստանը գործարկում են TRIPP երթուղին՝ զրկելով Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից: Նոր միջանցքը կկապի Ասիան և Եվրոպան Հայաստանի և Ադրբեջանի միջոցով՝ առանց Մոսկվայի մասնակցության։ Այս մասին գրում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությանը։

Ըստ հրապարակման՝ «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» նախագիծը (TRIPP) դառնում է տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական գործոն։ Այն Միացյալ Նահանգներին տրամադրում է հատուկ իրավունքներ՝ տարանցիկ միջանցքը զարգացնելու համար։ Հայ-ամերիկյան համատեղ կառավարման ընկերությունը կստանա նախագծի վերահսկողությունը հաջորդ 49 տարիների ընթացքում։

«TRIPP-ը վերջնականապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում խոշոր խաղացողի իր դիրքից»,- նշում է ուկրաինական հետախուզական ծառայությունը։

TRIPP նախագիծը ներառում է նավթի և գազի խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի, ինչպես նաև երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների կառուցում Իրանին սահմանակից երկաթուղային գծի երկայնքով։ Նշվում է, որ միջանցքը, ըստ շահառուների տրամաբանության, կկազմի «կարևոր օղակ» Տրանսկասպյան երթուղում՝ անցնելով Չինաստանի, Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի և այնուհետև՝ Թուրքիայի և եվրոպական երկրների միջով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն