civilnet.am: Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե իբր Թուրքիայի նախագահը որոշում է կայացրել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհված հայ զինծառայողների ընտանիքներին։
Էրդողանի աշխատակազմի հայտարարության մեջ նշվում է, որ «Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածված այն պնդումները, թե իբր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է որոշում՝ Հայաստանի տարածքում զոհված զինծառայողների ընտանիքներին, թոշակառուներին և հատուկ խնամքի կարիք ունեցող ընտանիքներին, հայաստանյան հասարակության խոցելի շերտերին 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ, լիովին անհիմն են»։
Թուրքիայի նախագահի աշխատակազմը կոչ է անում հասարակությանը չվստահել Թուրքիայի և թուրք-ադրբեջանական հարաբերությունների «դեմ ուղղված» ապատեղեկատվությանը։