Նախատեսվում է այս տարվա մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային

Կառավարությունը նախատեսում է այս տարվա մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային․ աշխատանքային կլինի ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը։

Այս մասին ասվում է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում ներառված որոշման նախագծում։

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ այդ օրը տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, դրան մասնակցելու են մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություններ` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով։ Նշվում է, որ Երևանում տրանսպորտային երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է դարձել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն