Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը ցածր է

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են հունվարի 27-ի ժամը 17:15-ի դրությամբ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։ Աբովյանի, Աշտարակի, Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-150 մետր»,- նշում են դեպարտամենտից։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կիրառմամբ:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն