Անցնող 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար. Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ։

«Ցավով արձանագրում ենք՝ անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր՝ տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար։
Քաղաքական ղեկավարության՝ իր սխալները բանակի վրա բարդելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար:
Աշխարհի բոլոր պետությունների համար իրական, երկարատև և արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն ամուր և մարտունակ բանակն է, և մենք բացառություն չենք կարող լինել:
Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն:
Փա՜ռք Հայոց բանակի համազգեստն արժանապատվորեն կրող բոլոր զինվորականներին:
Հավերժ փառք Հայրենիքի համար նահատակված մեր զինվորներին», – նշված է ուղերձում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն