Հայաստանը Թուրքիային է փոխանցել հետախուզման մեջ գտնվող անձի | azatutyun.am

azatutyun.am: Հայաստանից Թուրքիա է արտահանձնվել միջազգային հետախուզման մեջ գտնվող մեկ անձ։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան՝ չհրապարակելով, սակայն, արտահանձնված անձի անունը։

Թուրքիա են արտահանձնվել ընդհանուր 13 անձ Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Խորվաթիայից և Մոնտենեգրոյից։

Թուրքիայի ՆԳՆ կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Հայաստանից Թուրքիային փոխանցված անձը մեղադրվում է «ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ավազակային հարձակման և փաստաթղթերի կեղծման համար»։

Մեկ տարի առաջ էլ Հայաստանը Թուրքիային էր արտահանձնել երկու անձի՝ ի պատասխան Ինտերպոլի Կարմիր ծանուցման հարցման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն