Թուրքիան հայտարարում է իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին | azatutyun.am

azatutyun.am։ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) այսօր հայտարարել է երկրի տարածքում գործող իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին։

Իշխանամետ Sabah օրաթերթի փոխանցմամբ Թուրքիայի հինգ նահանգներում իրականացված գործողության ընթացքում վեց մարդ է ձերբակալվել։ Նրանցից հինգը Թուրքիայի, մեկը Իրանի քաղաքացիներ են։

Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ ձերբակալվածների մեջ են նաև Ստամբուլում գործող ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի սեփականատերեր Էրխան Էրգելենը և Թաներ Օզջանը։

Թուրքիայի հատուկ ծառայությունների պնդմամբ նրանք կապ էին հաստատել Իրանի հետախուզության՝ Ստամբուլում գործող երկու սպաների հետ։

«Իրանցի սպաներից մեկը հրահանգել էր կասկածյալներին լուսանկարել Ինջիրլիքում գտնվող ամերիկյան ռազմակայանը»,- հաղորդում է Sabah-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն