Շվեդիան բանակցում է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ միջուկային զենքի միջոցով պաշտպանության վերաբերյալ | 1lurer.am

1lurer.am։ Շվեդիան բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ՝ Թագավորությունը միջուկային զսպման միջոցներով պաշտպանելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդել է The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնն ասել է, որ քննարկումները շատ վաղ փուլում են, և դեռևս որևէ կոնկրետ առաջարկ կամ ժամկետ չի համաձայնեցվել։

Նա հավելել է, որ Շվեդիան ներկայումս չի տեսնում իր տարածքում միջուկային զենք տեղակայելու անհրաժեշտությունը։

Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչն իր հերթին հաստատել է, որ վարչապետ Քիր Սթարմերը «միջուկային հովանոցի» առաջարկը քննարկել է շվեդ գործընկերոջ հետ:

Թերթը նաև նշել է, որ Շվեդիան արդեն ունի միջուկային պաշտպանություն՝ ՆԱՏՕ-ին անդամակցության շնորհիվ, սակայն Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ հնարավոր համաձայնագիրը թույլ կտա Թագավորությանը նվազեցնել կախվածությունը ԱՄՆ միջուկային զենքից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն