Ֆրանսիայի կառավարությանը հաջողվել է խուսափել անվստահության հերթական քվեներից | 1lurer.am

1lurer.am: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները երեքշաբթի երեկոյան մերժել են Սեբաստիան Լըկորնյուի կառավարությանը ներկայացված անվստահության երկու քվեն:

Դրանք նախաձեռնել էին աջակողմյան «Ազգային միավորումը» և Ազգային ժողովի ձախակողմյան քաղաքական ուժերը առանց Սոցիալիստական կուսակցության մասնակցության:

Կառավարությանն անվստահություն հայտնելու ձախերի առաջարկին կողմ է քվեարկել 267 պատգամավոր՝ անհրաժեշտ 289 ձայնի մեծամասնությամբ, «Ազգային միավորումը»՝ 140 ձայն։

Ձախ և աջ ընդդիմության նախաձեռնությունները կապված էին Լըկորնյուի՝ Սահմանադրության 49.3-րդ հոդվածի հերթական օգտագործման հետ՝ այս անգամ երկրի 2026 թվականի բյուջեի ծախսային մասը հաստատելու համար։ Այդ հոդվածը թույլ է տալիս օրենքն ընդունել առանց խորհրդարանի քվեարկության։

Կառավարության՝ բյուջեի եկամտային մասի համար 49.3-րդ հոդվածի օգտագործման հետ կապված նախորդ երկու անվստահության քվեները մերժվել էին հունվարի 23-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն