Սատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԽԽՎ նախագահ | armenpress.am

armenpress.am Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հեռանկարներ է բացել տարածաշրջանային խաղաղության համար, ինչն անչափ կարևոր է։

Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկին հայտարարել է կառույցի նախագահ Պետրա Բայրը։

ԵԽԽՎ նախագահը, դիմելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, նշել է, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։

«2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հեռանկարներ է բացել տարածաշրջանային խաղաղության համար, ինչն անչափ կարևոր է մեզ համար»,-ասել է Պետրա Բայրը։

Նրա բնորոշմամբ՝ այս կարևոր քայլը համընկնում է նաև մեկ այլ կարևոր ուղենիշի հետ, քանի որ Հայաստանն այս տարի նշում է Եվրոպայի խորհրդին անդամակցելու 25-ամյակը։

«Մեծ ակնկալիքով սպասում ենք՝ տեսնելու այս առաջընթացի շարունակությունը և վստահեցնում ենք, որ ԵԽԽՎ-ն սատարում է Ձեզ»,-ընդգծել է ԵԽԽՎ նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն