Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի Հանրապետության քաղաքականության մի մասն է։
Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
«Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի քաղաքականության մի մասն է»,-հայտարարել է Միրզոյանը՝ պատգամավորներին հիշեցնելով, որ Հայաստանի խորհրդարանն ընդունել է այդ մասին համապատասխան օրենք։
«Այդ օրենքը ԵՄ-ին անդամակցության ձգտումը և այդ նպատակին հասնելու ուղղությամբ աշխատանքը պարտադիր է դարձնում հայկական ցանկացած կառավարության համար»,-շեշտել է ԱԳ նախարարը։
Նա նաև հավելել է, որ այժմ Հայաստանն ու ԵՄ-ն բազմաթիվ քայլեր է ձեռնարկում ոլորտային համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։
«Ոլորտային ինտեգրացիա, վիզաների ազատականացում և մասնակցություն բազմաթիվ ծրագրերին։ Հուսանք՝ կշարունակենք մեր համատեղ ջանքերը»,- ասել է Արարատ Միրզոյանը։