Կոչ ենք արել Հայաստանի հարցով համազեկուցողներին այցելել քաղբանտարկյալներին, ներկայացրել ենք խայտառակ վիճակը․ Հայկ Մամիջանյան | aravot.am

aravot.am  «Կոչ ենք արել Հայաստանի հարցով համազեկուցողներին այցելել քաղբանտարկյալներին։ Մի պրակտիկա, որն առաջ հաճախ էր տեղի ունենում միջազգային կառույցների կողմից, բայց վերջերս կարծես մոռացվել է։ Հուսանք՝ մեր պահանջները տեղ կհասնեն և միս ու արյուն կստանան»,- Ստրասբուրգից տեսաուղերձով տեղեկացրեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամ Հայկ Մամիջանյանը։

Նա հայտնեց, որ համազեկուցողների հետ հանդիպել է իր գործընկերներ Արմեն Ռուստամյանի և Արմեն Գևորգյանի հետ։

Հայկ Մամիջանյանը մանրամասնեց․ «Համազեկուցողներին փաստերով ներկայացրել ենք թե′ բոլոր քաղբանտարկյալների՝ Նարեկի, Վազգենի, Դավիթի, պարոն Կարապետյանի, սրբազան հայրերի, Արթուր Սարգսյանի խնդիրները, խայտառակ վիճակը՝ հատ առ հատ փաստերով, թե′ մարդու իրավունքների այլ ոտնահարումներ, խնդիրներ ենք ներկայացրել, ներկայացրել ենք դատական համակարգի խնդիրները, հակաժողովրդավարական գործընթացները, հանդիպման զգալի հատվածը եկեղեցու դեմ ծավալված արշավի մասին էր։ Մեր բոլորի դժգոհությունն ենք հայտնել զեկույցում տեղ գտած խայտառակ ձևակերպումների և տեղ չգտածների մասին»։

Հայկ Մամիջանյանը հորդորեց՝ տաք հագնվեք ու հավելեց․ «Տաք հագնվելու և Փաշինյանի քարոզչական ստերին չհավատալու խորհուրդներն ուժի մեջ են։ Ընդ որում, կապ չունի, թե Փաշինյանի քարոզչական թեզերն ով է ասում՝ ինքը՝ Փաշինյանը, իր քարոզիչները, թե Նիկոլ Փաշինյան-2-ը, իսկ ավելին դրա մասին ասելու պլաններ չունեմ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն