Ձմեռային զորակոչի ժամկետը երկարաձգվեց մինչև փետրվարի 13-ը

ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» N 1635-Ն որոշման մեջ:

Մասնավորապես՝ երկարաձգվեց ձմեռային զորակոչի ժամկետը: Այն տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ հունվարի 31-ի փոխարեն: 

Միաժամանակ, զինվորական կոմիսարիատների կողմից քաղաքացիների առողջական վիճակի հետազոտության ուղեգրումը և կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից քաղաքացիներին անհրաժեշտ լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական ուղեգրումների վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը կիրականացվեն ոչ ուշ, քան 2026թ. փետրվարի 9-ը ներառյալ հունվարի 25-ի փոխարեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն