Երկարաձգվեց անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը

ՀՀ կառավարությունը երկարաձգեց անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը մինչև 2026թ. մարտ ամիսը ներառյալ:

ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ նախատեսված էր մինչև 2025թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով:

Նշենք, որ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում է դատարանը՝ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա: Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: Եռամսյա ժամկետը սկսվում է հաջորդ տարվա հունվարի 1-ից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն