Այս տարվա մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային․ աշխատանքային կլինի ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը։ ՀՀ կառավարությունը հաստատեց համապատասխան որոշման նախագիծը:
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ մայիսի 4-ին տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, դրան մասնակցելու են մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություններ՝ երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով։
«Երևանում տրանսպորտային երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է դարձել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել»,- ասվում է հիմնավորման մեջ: