ԵՄ-ը նախատեսում է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իրանի ԻՀՊԿ-ը. Կալլաս | azatutyun.am

azatutyun.am  ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը հայտարարել է, որ դաշինքը նախատեսում է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), որը, ըստ լրատվամիջոցների, մեծապես ներգրավված է եղել ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառմանը: Կայա Կալլասն ասել է, որ նախատեսում են նաև նոր պատժամիջոցներ կիրառել:

«Սա նրանց կդնի նույն մակարդակի վրա, ինչ «Ալ Քաիդա»-ն, «Համաս»-ը, «Դաեշ»-ը։ Եթե դու գործում ես որպես ահաբեկիչ, ապա քեզ նաև պետք է որպես ահաբեկչի վերաբերվեն», – նշել է նա։

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարն էր հայտարարել, որ Ֆրանսիան Եվրամիության արտգործնախարարների այսօր կայանալիք խորհրդի նիստում կաջակցի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն