Մեր էներգետիկ համակարգը միացած է Վրաստանին և Իրանին: Ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիային և Ադրբեջանին:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա մեր՝ արտահանման հնարավորությունն է մեծացնելու և տարածաշրջանի հնարավարությունն է մեծացնելու, որ մենք միասնական արտահանում իրականացնենք դրա անհրաժեշտության դեպքում: Կարող է նաև դրա անհրաժաշտությունը չլինել»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ եթե անգամ իր նշած մոդելները չգործեն ցանցերի միացվելու դեպքում, առնվազն տրանզիտի համար Հայաստանի Հանրապետությունը եկամուտ կստանա:
Նա վստահեցրեց՝ ոչ մի սպառնալիք ՀՀ-ի համար չի կարող առաջանալ դրա արդյունքում, հակառակը նոր հնարավորություններ և եկամուտներ կլինեն:
Պատասխանելով հարցին, թե ինչ գործնական քայլեր են արվել այս ուղղությամբ, Փաշինյանն ասաց, որ եթե այդ քայլերն արվեն, դրա մասին կհայտարարվի:
«Կա քաղաքական ըմբռնում, մենք վերլուծել ենք, ենթադրում եմ՝ Ադրբեջանն էլ վերլուծել է, և փորձագիտական մակարդակով էլ սպառնալիք չենք տեսնում: Տեսնում են հնարավարություններ մանավանդ որպես խաղաղության ամրապնդման միջոց»,- նշեց նա: