Քոչարյանի թիմը հարցում կանի ու կհասկանա՝ ով է վարչապետի թեկնածուն | civilnet.am

civilnet.am  Ռոբերտ Քոչարյանը դեռևս վերջնական որոշում չունի ինչ ձևաչափով գնալ ընտրություններին, բայց հակված է գնալ նույն ձևաչափով, ինչ 2021-ի ընտրություններին։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը։

2021-ին ձևավորվել էր «Հայաստան» դաշինքը, որը կազմված էր երկու կուսակցություններից՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցություն։

Վարչապետի թեկնածուին էլ նախընտրում են ընտրել սոցիոլոգիական հարցման միջոցով․ «Փետրվարի սկզբին մենք սոցոլոգիական հետազոտություն ենք իրականացնելու ու որոշենք, թե ով է լինելու դաշինքի առաջնորդը։ Եթե այդ հարցումը որոշի, որ ես եմ, ուրեմն ես կլինեմ, եթե այլ անձ՝ ուրեմն նա է։ Ես շատ ուրախ կլինեմ, որ ես չլինեմ․ շատ մեծ բեռից կազատվեի»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն