ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը X սոցիալական հարթակում գրել է․
«Ճնշումները չեն կարող անպատասխան մնալ։
ԵՄ արտաքին գործերի նախարարները հենց նոր վճռական քայլ կատարեցին՝ ճանաչելով Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական կազմակերպություն։
Ցանկացած կարգ, որը սպանում է իր սեփական ժողովրդի հազարավոր ներկայացուցիչների, աշխատում է իր իսկ կործանման ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը հայտարարել էր, որ ԵՄ-ն նախատեսում էր ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և նոր պատժամիջոցներ կիրառել: