Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կարող են Չինաստան այցելել առանց վիզայի, եթե այցը չի գերազանցում երեսուն օրը | 1lurer.am

1lurer.am

Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումից հետո հայտարարվել է մի շարք արդյունքների մասին:

Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կարող են Չինաստան այցելել առանց վիզայի, եթե այցը չի գերազանցում երեսուն օրը: Կողմերը նաև պայմանավորվել են մաքսատուրքերի նվազման մասին: Իսկ բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունը հայտարարել է Չինաստանում մինչև 2030 թվականը 15 միլիարդ դոլար ներդնելու մասին:

Սթարմերը Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ ներկա է եղել մի շարք համաձայնագրերի ստորագրման արարողությանը: Փաստաթղթերը վերաբերում են առևտրի, արտահանումների, ծառայությունների, անօրինական միգրացիայի, առողջապահության և այլ ոլորտներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն