Պերուի մայրաքաղաք Լիմա կատարած այցի վերջին օրը Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանը հանդիպել է Պերուի Կոնգրեսի նախագահ Ֆերնանդո Ռոսպիգլիոսի Կապուռոյին։
Այս մասին հայտնում է Արգենտինայում ՀՀ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ հանդիպմանը դեսպան Վիրաբյանը զրուցակցին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովում ձևավորվել է Պերուի հետ բարեկամության խումբ՝ ութ պատգամավորների մասնակցությամբ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը, ինչպես նաև օրենսդիր մարմինների միջև միջազգային համագործակցային կապերի հաստատման և զարգացման անհրաժեշտությունը։