Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը հաստատվել է. ՀՀ ԱԳՆ | 1lurer.am

1lurer.am

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ դեկտեմբերին ձեռք էր բերվել քաղաքական համաձայնություն, կոնսենսուս Եվրոպական խաղաղության հիմնադրամի ներքո Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրման վերաբերյալ. այսօր այդ համաձայնությունը ֆորմալ արձանագրվել է ԵՄ խորհրդի կողմից՝ կառույցի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդունված որոշմամբ:

Տեղեկությունը «Լուրեր»-ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանը երկրորդ անգամ է աջակցություն ստանում Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Առաջին՝ 10 միլիոն եվրոյի չափով օգնությունը տրամադրվել է 2024 թ. հուլիսին՝ Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները բարձրացնելու և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանությունն ամրապնդելու նպատակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն