Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի վրա | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի վրա՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

«Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիևի և այլ քաղաքների վրա, և նա համաձայնել է դա անել», – ասել է Թրամփը:

Միացյալ Նահանգների նախագահը հավելել է.- «Շատ հաճելի էր: Շատերն ասում էին՝ զանգելն անիմաստ է, դու չես ստանալու դա: Եվ նա արեց դա»:

Վերջին շաբաթներին Ուկրաինան հայտնում է՝ ռուսական հարվածների հետևանքով տուժում են ենթակառուցվածքային օբյեկտ, մասնավոր տներ, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ: Կիևի քաղաքապետը հայտնել էր՝ ռուսական հարձակումից հետո առանց ջեռուցման են մնացել հազարավոր մոտ1676 բազմաբնակարան շենքեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն