armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է խոսել Իրանի հետ։ Ինչպես հաղորդում է Reuetrs-ը, լրագրողների հետ զրույցում Թրամփը չի մանրամասնել որևէ երկխոսության բնույթի կամ ժամկետի մասին, ինչպես նաև չի ասել, թե Վաշինգտոնից ով կղեկավարի բանակցությունները։
Թեհրանի հետ հնարավոր քննարկումների մասին հարցին ի պատասխան՝ Թրամփն ասել է․«Ես դա պլանավորում եմ, այո»։
«Մենք այժմ շատ մեծ, շատ հզոր նավեր ունենք, որոնք նավարկում են դեպի Իրան, և հիանալի կլիներ, եթե մենք ստիպված չլինեինք օգտագործել դրանք»,- հարցի շուրջ ասել է ԱՄՆ նախագահը։
Reuetrs-ի փոխանցմամբ, ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ Թրամփը վերանայում է Իրանի դեմ գործողությունների տարբերակները, սակայն դեռ չի որոշել՝ հարվածել Իրանին, թե ոչ։