ԱԺ նախագահն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
«Հիմք ընդունելով Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:
Հիշեցնենք, որ հրաժարականի մասին հայտնել էր ինքը՝ Հռիփսիմե Հունանյանը։ Նա նաև ներողություն էր խնդրել հրապարակային խոսքում «այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը»:
Պատգամավորը նաև նշել էր, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում չի ընդգրկվելու: