azatutyun.am Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր հայտարարել է՝ Թուրքիան Միացյալ Նահանգներին և Իրանին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ նրանց միջև առկա խնդիրները լուծելու համար, միաժամանակ վերահաստատելով, որ Անկարան դեմ է Իրանի ներքին գործերին արտաքին միջամտությանը։
Ստամբուլում իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ֆիդանը նշել է, որ կարևոր է վերսկսել ԱՄՆ-Իրան բանակցությունները վերջինիս միջուկային ծրագրի շուրջ՝ տարածաշրջանային լարվածությունը մեղմելու համար։
Այսօր ավելի վաղ Թուրքիայի ու Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդի դեր ստանձնել՝ երկու կողմերի միջև լարվածությունը մեղմելու համար։
«Նախագահ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդի դեր ստանձնել՝ լարվածությունը մեղմելու և խնդիրները լուծելու համար», – ասվում է Թուրքիայի նախագահականի տարածած հայտարարության մեջ: