Բաքուն ԱՄՆ-ի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորումը, 907 ուղղման չեղարկման հարցը | factor.am

factor.am

Հունվարի 30-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի ներկայացուցիչներին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ներկա իրավիճակը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի նախագիծը, որը գտնվում է իր ավարտական ​​փուլում, ինչպես նաև երկկողմ օրակարգի այլ հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է  տեղի ունեցել Կոնգրեսում Ադրբեջանի հետ կապված առաջ քաշված նախաձեռնությունների շուրջ, և ընդգծվել «Ազատության աջակցության ակտի»՝ Ադրբեջանի հետ կապված 907-րդ ուղղումը չեղյալ համարելու կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն