ՀՀ ԱԳ փոխնախարարը բարձր է գնահատել Հայաստանում ՊԳԿ-ի գործունեությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հունվարի 30-ին բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ Հայաստանի 2026–2030 թթ. երկրի ծրագրային շրջանակի լրամշակված նախագծի քննարկմանը նվիրված հանդիպմանը՝ ընդգծելով ներառական համագործակցության և շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ողջունել է հանդիպմանը մասնակցող ՀՀ ոլորտային գերատեսչությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ կարևորելով ներառական մոտեցումը և բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի մեկտեղումը՝ Շրջանակի ներքո նախատեսված ծրագրերի արդյունավետությունն ու  իրագործելիությունն ապահովելու նպատակով:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանում ՊԳԿ-ի գործունեությունը՝ ուղղված կայուն գյուղատնտեսական համակարգերի զարգացմանը, պարենային անվտանգության ամրապնդմանը և գյուղական համայնքների կենսապահովման բարելավմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն