arm.sputniknews.ru Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ ՀՀ քննչական կոմիտեի մոտ այս մասին հայտնեց փաստաբան Արմինե Ֆարմանյանը։
Փաստաբան Արա Զոհրաբյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին` որպես մեղադրյալ այսօր ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար:
«Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ՔԿ-ն իբրև մեղադրյալ է ներգրավվել քրեական գործում և տվել ստորագրություն չհեռանալու մասին։ Այսպես իշխանությունները խոչընդոտում են, որպեսզի ազդեցիկ հոգևորականները չմեկնեն Ավստրիա ու չմասնակցեն Եպիսկոպոսաց ժողովին»,– ասաց Ֆարմանյանը