Ադրբեջանը պատրաստ է նպաստել լարվածության կարգավորմանը. Ալիևը՝ Փեզեշքիանին | azatutyun.am

azatutyun.am Իրանի հասցեին ԱՄՆ-ից հնչող զգուշացումների ու ռազմական հնարավոր հարվածների ֆոնին՝ Ադրբեջանի նախագահն այսօր զանգահարել է իրանցի գործընկերոջը։ Ըստ Ադրբեջանի նախագահականի՝ Իլհամ Ալիևը «վերահաստատել է, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության և բարիդրացիության սկզբունքների վրա»։

«Մեր ժողովուրդներն ունեն պատմական, էթնիկ և կրոնական կապեր»,- հաղորդում է Ալիևի աշխատակազմը, հավելելով՝ «Ադրբեջանի նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստել տարածաշրջանում լարվածության կարգավորմանը և ընդգծել, որ Բաքուն աջակցում է նման հարցերի լուծմանը բանակցությունների և փոխըմբռնման միջոցով»։

Նախօրեին էլ հեռախոսազրույց էր կայացել երկու երկրների արտգործնախարարների միջև։ Ադրբեջանի արտգործնախարարը վստահեցրել էր՝ Բաքուն երբեք թույլ չի տա, որ իր տարածքը, այդ թվում՝ օդային, օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար։

Ադրբեջանական կողմի այս հավաստիացումներից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ ամերիկյան հզոր նավատորմ և ռազմական մեծ ուժեր են շարժվում դեպի Իրան, չբացառելով, որ Վաշինգտոնը կարող է դրանք գործի դնել, եթե կողմերը միջուկային ծրագրի շուրջ համաձայնության չգան։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն