civilnet.am Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ուելնես կենտրոն» ընկերությունը բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունների մի մասը՝ 6,8 մլն դրամը, մարել է հենց այն օրը` 2026-ի հունվարի 16-ին, երբ ՍիվիլՆեթը գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարտքի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։
ՍիվիլՆեթը բազմիցս անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի ընկերությանը, որը 2016-ի հոկտեմբերի 10-ից Երևանի Օղակաձև զբոսայգում՝ Ալեք Մանուկյան 11 հասցեում, ստացել էր ավելի քան 12,000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունք։
ՍիվիլՆեթի նախորդ ուսումնասիրությունների համաձայն՝ դեռ 2025-ի օգոստոսին ընկերության պարտավորությունները համայնքին հասնում էին շուրջ 30 մլն դրամի։ Ըստ քաղաքապետարանի նախկին պարզաբանման՝ 2022-ի հուլիսից սկսած յոթ ամիսների ընթացքում կուտակվել էր շուրջ 17 մլն դրամի պարտավորություն և 12 մլն դրամ տույժ։
Քաղաքապետարանից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ Ծառուկյանի ընկերությունը «բազմիցս տեղեկացվել է իր պարտավորությունների վերաբերյալ և պարբերաբար կատարել է համապատասխան վճարումներ»։ Այնուամենայնիվ, վճարումների դինամիկան ցույց է տալիս, որ խոշոր փոխանցումները հաճախ համընկնում են հանրային հետաքրքրության կամ հարցումների շրջանների հետ։ Օրինակ՝ նմանատիպ այլ խոշոր վճարում (շուրջ 12 մլն դրամ) կատարվել էր 2020-ի հունիսի 30-ին․ սա այն ժամանակահատվածն է, երբ Ծառուկյանը սկսեց քննադատել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այնուհետև հունիսի 15-ին գլխավոր դատախազը Ազգային ժողովին միջնորդեց նրա հանդեպ քրեական հետապնդում հարուցել ու ազատությունից զրկել՝ մի քանի հոդվածի հատկանիշներով` ապօրինի ձեռնարկատիրություն և ընտրություններին համակարգային ընտրակաշառք բաժանելու։
Ծառուկյանի պարտքն ու նրա միլիարդները
Չնայած վերջին փոխանցմանը, հունվարի 29-ի դրությամբ ընկերության ընդհանուր պարտքը քաղաքային բյուջեի նկատմամբ դեռևս կազմում է 16,6 մլն դրամ։ Այս գումարի ճնշող մեծամասնությունը՝ 14,3 մլն դրամը, կուտակված տույժերն են, իսկ մայր գումարի պարտքը կազմում է 2,2 մլն դրամ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում