ԵՄ դեսպանները հրավիրվել են Իրանի ԱԳՆ | azatutyun.am

azatutyun.am  Վերջին երկու օրերին Եվրամիության անդամ պետությունների՝ Թեհրանում հավատարմագրված դեսպանները հրավիրվել են Իրանի արտգործնախարարություն։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ դեսպաններին ԱԳՆ հրավիրելու պատճառը ԵՄ կողմից նախորդ շաբաթ կայացված որոշումն էր, որի համաձայն Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցը՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», ընդգրկվել է ահաբեկչական կառույցների ցանկում։

«Դեսպաններին ԱԳՆ հրավիրելը ամենափոքր քայլն է, որին դիմում է Թեհրանը ԵՄ այս որոշման առթիվ», – ընդգծել է Բաղային

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն