Քրեական հետապնդում է հարուցվել տրանսպորտի վարչության պետի նկատմամբ | civilnet.am

civilnet.am  Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

«Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը»,- հայտնեց Ավդալյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն