shantnews.am Հորդանանը կանի ամեն ինչ՝ իր օդային տարածքը խախտելու և այն Իրանի վրա հարձակումների համար օգտագործելու փորձերին դիմակայելու համար։
Այս մասին հայտարարել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադին, որը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։
«Հորդանանը չի դառնա որևէ տարածաշրջանային հակամարտության մարտադաշտ կամ Իրանի դեմ ռազմական գործողությունների հարթակ», – ըստ Al Mamlaka հեռուստաընկերության՝ հայտարարել է նախարարը։ «Թագավորությունը թույլ չի տա որևէ կողմի խախտել իր օդային տարածքը կամ սպառնալ իր քաղաքացիների անվտանգությանը»։
Ալ-Սաֆադին վերահաստատել է Հորդանանի աջակցությունը Մերձավոր Արևելքում լարվածությունը մեղմելու և հանգստություն հաստատելու ջանքերին։ Նա ընդգծել է «դիվանագիտությունն ու երկխոսությունը որպես Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծելու միջոց օգտագործելու անհրաժեշտությունը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։