Իրանը պատրաստ է նվազեցնել ուրանի հարստացումը՝ փոխարենը ինչ-որ բան ստանալու դիմաց․ Խամենեիի խորհրդական | shantnews.am

shantnews.am  Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ պատճառ չկա միջուկային նյութերը երկրից դուրս բերելու համար, սակայն հնարավոր է ուրանի հարստացման մակարդակը նվազեցնել մինչև 20 տոկոս՝ համապատասխան փոխհատուցման դիմաց։

«Չկա որևէ պատճառ Իրանից դուրս բերելու պահեստավորված միջուկային նյութերը։ Եթե նրանք մտահոգված են, ապա 60 տոկոսի հարստացումը կարելի է նվազեցնել մինչև 20 տոկոս, սակայն դրա դիմաց նրանք պետք է ինչ-որ բան առաջարկեն»,-ասել է Շամխանին լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն