Համբարձում Մաթևոսյանը և ՄԹ բնության նախարարը քննարկել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Մանչեսթեր աշխատանքային այցի շրջանակում ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանական փոխպետքարտուղար, բնության նախարար Մերի Գրեգի հետ։

Այդ մասին տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Քննարկվել են նախապատրաստական աշխատանքների շրջանակում միջազգային գործընկերների ներգրավման և համագործակցության խորացման ուղղությունները՝ մասնավորապես կարողությունների զարգացումը, մասնագիտական օրակարգերի համադրման հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի հաջող անցկացման համար անհրաժեշտ կազմակերպչական և քաղաքական աջակցության ձևաչափերը։

Միաժամանակ, անդրադարձ է կատարվել նախորդ երեք հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ ամփոփելով արդեն իրականացված քայլերը, արձանագրելով այն ուղղությունները, որտեղ անհրաժեշտ է արագացնել գործնական աշխատանքը, և նախանշելով հաջորդ փուլում համատեղ աշխատանքի կոնկրետ գործողությունների քարտեզը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն