Թուրքիան միջնորդություն է առաջարկել Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Էրդողան | 1lurer.am

1lurer.am  Թուրքիան միջնորդություն է առաջարկել Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի Asharq Al-Awsat թերթի հետ հարցազրույցում:

«Մենք վերահաստատում ենք, որ պատրաստ ենք միջնորդի դեր խաղալ Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ լարվածությունը նվազեցնելու և խնդիրները լուծելու համար, և կշարունակենք մեր շփումներն այդ առումով։ Մենք բոլոր հարթակներում արտահայտել ենք, որ մերժում ենք Իրանի դեմ ցանկացած ռազմական քայլ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Անդրադառնալով այդ դիվանագիտական ջանքերին՝ նա նշել է, որ Անկարան համակարգում է իր գործողությունները տարածաշրջանի գործընկերների հետ։

«Մեր շփումները շարունակվում են բարեկամ երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ։ Մենք այս հարցին չենք մոտենում բլոկների կամ դաշինքների տրամաբանությամբ»,- նշել է Էրդողանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն