ԱՄՆ-ն խոցել է ավիակիրին մոտեցող իրանական ԱԹՍ, հայտնում են ԱՄՆ զինված ուժերը | azatutyun.am

azatutyun.am Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ նախօրեին խոցել են իրանական անօդաչու թռչող սարք, որը մոտեցել էր «Աբրահամ Լինքոլն» ավիակիրին:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դիվանագետները փորձում էին միջուկային բանակցություններ կազմակերպել Իրանի և Միացյալ Նահանգների միջև, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ եթե հնարավոր չլինի գործարք կնքել, ապա «վատ բաներ կարող են տեղի ունենալ»։

ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքն «անհասկանալի մտադրությամբ» թռչում էր ավիակիրի ուղղությամբ և խոցվել է ամերիկյան F-35 կործանիչի կողմից։

«Իրանական անօդաչու թռչող սարքը խոցվել է ինքնապաշտպանության և ավիակիրն ու անձնակազմին պաշտպանելու համար», – ասել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության խոսնակ, ռազմածովային ուժերի կապիտան Թիմ Հոքինսը։

Միջադեպից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ չնայաած այդ միջադեպին Իրանի հետ բանակցությունները շարունակվում են:

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն